Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վիկտոր Խրիստենկոն ընդհանուր սահմանի բացակայությունը խնդիր չի համարում

Վիկտոր Խրիստենկոն ընդհանուր սահմանի բացակայությունը խնդիր չի համարում
12.10.2014 | 11:11

Հայաստանի և ԵՏՄ-ի ընդհանուր սահման չունենալը պրոբլեմ չէ՝ գտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: «Մենք սովորական սահմանի մասին ենք խոսում, երբ ապրանքներն ենք հիշում: Բայց ԵՏՄ-ն ազատության չորս մակարդակ է սահմանում՝ ապրանքներ, ծառայություններ, կապիտալ, աշխատուժ: Վերջին երեք գործոնների համար սահմանները որպես այդպիսին նվազ կարևոր են: Այդ պատճառով ընդհանուր սահմանի բացակայությունը ինտեգրմանը չի խոչընդոտում»,- հայտարարել է Վիկտոր Խրիստենկոն Սերգեյ Բրիլյովի հետ հարցազրույցում: Նա նկատել է, որ ֆինանսական շատ ծառայություններ դարձել են էլեկտրոնային, որը հավելյալ հեշտացնում է Հայաստանի ինտեգրումը ԵՏՄ-ին:




Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ